Հինգշաբթի, 23 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 07:01

Աշխարհ

Վենեսուելայի նախագահը գուցե չկարողանա մասնակցել երդման արարողությանը

x
Արամ Վանեցյան

Վենեսուելայի փոխնախագահն ասել է, որ եթե նախագահ Ուգո Չավեսը չկարողանա նախագահական երդում տալ եկող շաբաթ, ավելի ուշ երդում կտա Գերագույն դատարանում։ Փոխնախագահ Նիքոլաս Մադուրոյի այս հայտարարությունն ակնարկում է, որ քաղցկեղով տառապող Չավեսի առողջական վիճակը բարվոք չէ։ Այս փաստը կարող է ուժեղ հակասություններ առաջ բերել կառավարության եւ ընդդիմության միջեւ, քանի որ Վենեսուելայի սահմանադրությամբ երդման արարողությունը պիտի տեղի ունենար եկող հինգշաբթի օրը։ Ընդդիմությունը պնդում է, որ հունվարի 1Օ-ի արարողությանը չմասնակցելու հանգամանքը հավասարազոր է պաշտոնաթողությանը։


Չավեսն այս պահին շարունակում է բուժումները Կուբայում եւ հանրության առջեւ հանդես չի եկել դեկտեմբերի 11-ից ի վեր։
Եթե Չավեսն ի վերջո պաշտոնաթող լինի, կանցկացվեն նոր ընտրություններ, որի ժամանակ գլխավոր մրցակիցներն ամենայն հավանականությամբ կլինեն ներկա փոխնախագահ Մադուրոն եւ ընդդիմության ղեկավար Էնրիկե Կապրիլեսը, որը պարտություն էր կրել Չավեսից հոկտեմբերյան ընտրությունների արդյունքում։

Չավեսը, մինչեւ Կուբա մեկնելը, հայտարարել էր, որ եթե ինքը չկարողանա շարունակել նախագահի պարտականությունները, 3Օ օրվա ընթացքում անցկացվելիք ընտրությունների ժամանակ Մադուրոն պիտի դնի իր թեկնածությունը:
Ըստ որոշ չճշտված հաղորդագրությունների, Չավեսը կոմայի մեջ է, որից կարող է այլեւս դուրս չգալ:


 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Սիրիայի քրդերը եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններըi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.10.2014
Քոբանիում կռվող Սիրիայի քրդական զինուժին զինամթերքի մատակարարումը պայմանավորված էր ճգնաժամային իրավիճակով