Ուրբաթ, 12 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 20:00

    Աշխարհ

    Սուդանն ու Հարավային Սուդանը շարունակում են բանակցությունները

    x

    Ադիս Աբեբայում շարունակվում են Սուդանի ու Հարավային Սուդանի նախագահների միջեւ երկօրյա բանակցությունները, որոնք կենտրոնացել են անվտանգությանը եւ տնտեսական գործարքներին վերաբերող հարցերի վրա։

    Սուդանի եւ Հարավային Սուդանի նախագահներ Օմար ալ-Բաշիրի եւ Սալվա Քիիրի միջեւ շաբաթ օրվա բանակցություններում միջնորդի դերով է հանդես գալիս Աֆրիկյան Միությունը ներկայացնող բանագնաց Թհաբո Մբեքին։

     

    Երկու Սուդանների ղեկավարները Եթովպիայի վարչապետ Հայլեմարիամ Դեսալեգնի մասնակցությամբ նախորդ օրն անց էին կացրել աշխատանքային ճաշկերույթ։
    Չնայած ոչինչ չի հաղորդվում բանակցությունների օրակարգի մասին, վերլուծաբանների կարծիքով գլխավոր հարցը լինելու է երկու երկրների միջեւ ապառազմականացված գոտի հաստատելու մասին դեռեւս սեպտեմբեր ամսին ձեռք բերված համաձայնությունը։

    Հիշեցնենք, որ սահմանային ու նավթի պաշարների պատկանելության շուրջ տարաձայնություններն էին ապրիլ ամսին դարձել երկու երկրների միջեւ պատերազմի սպառնալիք։ Սեպտեմբեր ամսին ձեռք բերված համաձայնությամբ կողմերը պարտավորվել էին զինված ուժերը հետ քաշել առնվազն 1Օ կիլոմետր։
    Հարավային Սուդանում արդյունահանվող նավթը չի կարող հոսել Սուդանի խողովակաշարերով, քանի դեռ գործարքն ուժի մեջ չի մտել։ Իսկ նավթի առաքումների այս դադարը մեծապես վնասել է երկու երկրների տնտեսությունները։

     


     

     

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանի տնտեսության դժվարությունների ազդեցությունը Հայաստանի վրաi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    12.02.2016
    Ինչպես ՌԴ-ի տնտեսության դժվարությունները կանդրադառնան ՀՀ-ի վրա ու արդյոք դրանք կմղեն ՌԴ-ի հարակից երկրներին և մասնավորապես Հայաստանին հեռանալ ռուսաստանյան ուղեծրից, թե ընդհակառակը՝ դժվարությունները ավելի կսերտացնեն այդ երկրների միջև տնտեսական, ու ինչ-որ չափով դրանով պայմանավորված քաղաքական կապերը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.