Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 07:35

Աշխարհ

Կվերադառնա՞ Վենեսուելայի նախագահն իր հայրենիք

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արամ Վանեցյան

Վենեսուելայի փոխնախագահի գլխավորությամբ մի պատվիրակություն է մեկնում Կուբա՝ այցելելու համար Հավանայում քաղցկեղի վիրահատության ենթարկված նախագահ Ուգո Չավեսին։ Դեռեւս պարզ չէ, թե Նիքոլաս Մուդարոյի պատվիրակությունը որքան է մնալու Կուբայում։

Նախագահ Չավեսը, որը նույն քաղցկեղի պատճառով Կուբայում արդեն չորս անգամ ենթարկվել է վիրահատության, երբեք չի բացահայտել իր հիվանդության ծանրության աստիճանը եւ երբեք մանրամասներ չեն հաղորդվել ուռուցքի տեսակի մասին։

58-ամյա նախագահը երկիրը կառավարում է 1999 թվականից ի վեր։ Հունվարի 1Օ-ին նշանակված է նրա նոր պաշտոնամուտի երդման արարողությունը, սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք նա ի վիճակի կլինի ներկա գտնվել այդ օրը, թե՝ ոչ։ Եթե նրա առողջությունը դա թույլ չտա, ավելի կտարածվի այն տեսակետը, որ Չավեսն այլեւս չունի երկիրը կառավարելու առողջական կարողություն։


 

 

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--