Հինգշաբթի, 24 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 01:30

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի հրթիռն ունի ԱՄՆ-ի արեւմտյան ափերին հասնելու հեռահարություն

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արամ Վանեցյան

Հյուսիսային Կորեայի կողմից այս շաբաթ տիեզերք արձակված հրթիռի բեկորները, որոնք հայտնաբերվել են Հարավային Կորեայի տարածքում, խոսում են այն մասին, որ Փհենյանը նկատելիորեն զարգացրել է բալիստիկ հրթիռների տեխնոլոգիան։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը, որը կիրակի օրն ասել է նաեւ, թե Հյուսիսի հրթիռն ունի մինչեւ 1Օ հազար կիլոմոտետր հեռահարություն, եթե իր վրա կրի 5ՕՕ-ից 6ՕՕ կգ մարտագլխիկ։ Մասնագետներն ասում են, սա նշանակում է, որ հրթիռը կարող է հասնել մինչեւ ԱՄՆ-ի արեւմտյան ափեր։

Սակայն Հարավային Կորեան չի կարծում, որ Հյուսիսն այսօր ունի հրթիռի վրա տեղադրելու համար միջուկային ռումբն իր ծավալներով նկատելիորեն փոքրացնելու տեխնոլոգիա։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե դեկտեմբերի 12-ին արձակված հրթիռի նպատակը եղել է օդերեւութաբանական հետազոտություններ կատարող արբանյակին տիեզերք հասցնելը եւ կրել է միայն խաղաղ նպատակներ։

 

Հրթիռագիտության մասնագետների պատվին անցկացված ճաշկերույթի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունն ուրբաթ օրը կոչ էր արել զարկ տալ երկրի հրթիռների զարգացմանը։

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան ու մի շարք այլ երկրների կառավարություններ դատապարտել են Հյուսիսից հեռահար հրթիռի արձակումը՝ այն համարելով բալիստիկ հրթիռների արձակման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրված արգելքի ոտնահարում։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.04.2014
Ռուսաստանի տնտեսության նախարարի համաձայն, արեւմտյան պատժամիջոցները վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ ՛՛Ռուսաստանի տնտեսական արտադրանքը անկում է ապրել, որովհետեւ ներդրողները իրենց գումարները այլուր են փոխադրում։ Սակայն որոշ արեւմտյան ընկերություններ անտեսելով այդ միտումը ընդլայնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում։ Դրանով հանդերձ, Միացյալ Նահանգներն ու եվրոպական դաշնակիցները ավելի լայն պատժամիջոցներ են ծրագրում, Ղրիմը Ռուսաստանին կցելու համար Մոսկվային պատժելու նպատակով։