Մատչելի հղումներ

Երկրոդ օրն է Նյու Դելիում շարունակվում են բողոքի ցույցերը


Հնդկաստանի մայրաքաղաքում, երկրորդ օրը լինելով, շարունակվում են ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումները, որտեղ ցուցարարները պահանջում են արագ ու խիստ գործողություններ ձերբակալված այն 6 անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են 23-ամյա մի ուսանողուհու ծեծի ենթարկելու եւ խմբակային բռնաբարության ենթարկելու մեջ։ Ոստիկանությունն ամբոխի դեմ ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։

Ցուցարարների հետ անցած գիշերը խոսել են երկրի կառավարող Կոնգրես կուսակցության նախագահ Սոնիա Գանդին եւ նրա որդին՝ Ռահուլը, որը շատերի կարծիքով Հնդկաստանի ապագա վարչապետն է։
Ոստիկանությունը ցույցերի անցկացումն արգելել է Նյու Դելիի նոր թաղամասերում։ Դրանց անցկացումը չի թույլատրվել նաեւ նախագահի նստավայրի ու խորհրդարանի շենքի շրջակայքում։ Ցույցերի աճը կանխելու նպատակով այս օրերին փակ է մետրոյի մի քանի կանգառ։

Բռնաբարության զոհը հարձակման էր ենթարկվել անցյալ կիրակի օրը, երբ վերջինս իր ընկերոջ հետ ավտոբուսով շրջում էր Նյու Դելիում։ Նա լուրջ վնասվածքներով այս պահին շարունակում է մնալ հիվանդանոցում

Հնդկաստանում բռնաբարությունների թիվն աճ է գրանցում։ Միայն մայրաքաղաքում այս տարվա ընթացքում գրանցվել է բռնաբարության ավելի քան 6ՕՕ դեպք։

XS
SM
MD
LG