Ուրբաթ, 19 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 07:46

Աշխարհ

Եգիպտոսում սկսվեց սահմանադրական հանրաքվեի վերջին փուլը

x
Արամ Վանեցյան

Եգիպտոսում շաբաթ օրը սկսվեց սահմանադրական հանրաքվեի երկրորդ ու վերջին փուլը։
Անցյալ շաբաթ անցկացված առաջին փուլի ոչ պաշտոնական տվյալներով նախագահ Մորսիի կողմից ներկայացված եւ նրա Մահմեդական եղբայրություն շարժման աջակցությունը ստացած փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 57 տոկոսը։

Եգիպտոսի ազատական, աշխարհիկ ու քրիստոնյա ընդդիմությունը կարծում է, որ նոր փոփոխությունները կվերացնեն քաղաքացիական ազատությունները, քանի որ դրանք նախատեսում են մահմեդական օրենքների դերի բարձրացում եւ անտեսում կանանց իրավունքները։
Մորսիի ներկայացված առաջարկները հաստատվել էին հիմնականում մահմեդական անդամներ ունեցող հանձնաժողովի կողմից այն բանից հետո, երբ որպես բողոք, քննարկումների դահլիճից դուրս էին եկել ազատական ու քրիստոնյան անդամները։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Պորոշենկոն ենթարկվում է քննադատության. Ուկրաինայի ներքաղաքական կյանի յուրահատկություններըi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.09.2014
Պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք ամիս հետո Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կանգնած է ավելի մեծ ընդդիմության առջև, որը մեծապես պայմանավորված է նրա վիճահարույց որոշումներով, որոնք նա կայացրել է Ռուսաստանի հետ իր երկրի հակամարտության ընթացքում: Սակայն նա դեռեւս նշանակալի աջակցություն ունի: