Ուրբաթ, 25 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 08:25

ԱՄՆ

Ջոն Քերրին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արամ Վանեցյան

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի պետքարտուղարի պաշտոնում առաջադրեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիի թեկնածությունը։ Հայանպաստ կոնգրեսականին իր նախկին պաշտոնում ամենայն հավանականությամբ կփոխարինի Սենատի ավագ անդամներից Ռոբերտ Մենենդեսը, որը նույնպես հայկական հարցերի ջերմ աջակից է։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հրապարակված հայտարարությամբ ողջունում է պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերրիի թեկնածությունը՝ հիշեցնելով, որ նա արդեն երեք տասնամյակ մեծ աշխատանքներ է տանում ի նպաստ հայկական հարցերի։


Ինչպես ԱՀԴՀ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն է ասում, իր կազմակերպությունը ՝՝կշարունակի կառուցողական աշխատանքները արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերրի հետ, հատկապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ-ամերիկյան կապերն ամրապնդելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ազատության հիմունքներով լուծելու հարցերում՛՛։

Ջոն Քերրին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեց Ջո Բայդընին, երբ վերջինս նշանակվեց երկրի փոխնախագահ։

Այս տարիների ընթացքում եւս Քերրին մեծապես պաշտպանել է Հայոց ցեղասպանության փաստը Կոնգրեսի կողմից վերահաստատելու օրինագիծը։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ֆրանսիս Ռիկարդոնեին իր հանձնաժողովում հաստատելու նիստի ժամանակ Քերրին ճնշում գործադրելու նպատակով հարցեր է հղել Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի ներգաղթի օրենքըi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.04.2014
ԱՄՆ-ի ներգաղթի օրենքի շուրջ տարակարծությունները եւ Օբամայի վարչակազմը