Շաբաթ, 01 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 12:54

Աշխարհ

Մոսկվայում շաբաթ օրը ձերբակալվել են ընդդիմության 4 առաջնորդներ

x
Արամ Վանեցյան
Հարյուրավոր մարդիկ Մոսկվայի Լյուբյանկայի հրապարակում անց են կացրել հակակառավարական ցույց, որի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության հայտնի 4 անձանց։

Շաբաթ օրը ձերբակալվածների շարքում են Սերգեյ Ուդալցովը, Ալեքսեյ Նավալնին, ինչպես նաեւ Իլյա Յաշինը եւ Կսենիա Սոբչակը։ Այս ցույցով ընդդիմությունը նշում է նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության դեմ սկսված բողոքի ալիքի մեկ տարին։ Մոսկվայի իշխանությունները չէին տվել այս ցույցն անցկացնելու արտոնություն։

Պուտինն ավելի քան մեկ տասնամյակ զբաղեցրել է Ռուսաստանի երկու ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի պաշտոնները։ Այս տարվա սկզբին նախագահությունը վերստանձնելուց հետո երկրի խորհրդարանն ընդունել է խոսքի ազատությունը կրճատելու մասին մի շարք օրենքներ։
Ռուսաստանում նախորդ օրը սկսվեց քրեական հետաքննություն ընդդիմության ամենահայտնի ակտիվիստներից Ալեքսեյ Նավալնիի դեմ՝ նրան մեղադրելով կեղծիքների ու դրամի լվացման մեջ։

Պաշտոնատար անձինք ասում են, թե հետաքննությունը ՝՝կենտրոնացել է ընկերություններից մեկից Նավալնիի կողմից մոտ 2 միլիոն դոլարի հափշտակում իրականացնելու փաստի վրա՛՛։

Նավալնիի դեմ հարուցված է նաեւ մեկ այլ ընկերությունից մոտ 5ՕՕ հազար դոլարի արժեթղթեր հափշտակելու ծրագրին մասնակցելու մեղադրանք։
Նավալնին հերքում է իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները, որոնց հաստատման դեպքում նրան սպառնում է մինչեւ 1Օ տարվա ազատազրկում։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլայի վարակի կարանտինը ԱՄՆ-ումi
|| 0:00:00
...
 
🔇
X
31.10.2014
Արեւմտյան Աֆրիկայից վերդարձող բուժաշխատողներն ու ամերիկյան զինվորները ստիպված են 21 օրյա տնային կարանտինի մեջ մնալ։