Չորեքշաբթի, 10 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 00:30

    Մերձավոր Արևելք

    Եգիպտոսի նախագահն առաջարկում է ՝՝խելամիտ՛՛ երկխոսություն

    Egypti
    X
    08.12.2012
    Egypt
    Egypt

    Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին կոչ է արել սկսել, իր խոսքերով ասած, ՝՝խելամիտ՛՛ երկխոսություն ընդդիմության հետ, երբ քաղաքական ճգնաժամն այս երկրում թեւակոխում է երրորդ շաբաթը։ Ընդդիմության առաջնորդներն ասում են, թե հետաքրքրված չեն Մորսիի հետ որեւէ քննարկումով, քանի դեռ վերջինս չեղյալ չի հայտարարել իրեն մեծ արտոնություններ տալու եւ այդ հարցով հանրաքվե անցկացնելու մասին իր հրամանագիրը։

    Երկրի զինված ուժերը շաբաթ օրը հայտարարել են, թե կողմ են քաղաքական հակասությունները լուծելու համար երկխոսություն սկսելուն։ Բանակային հրամանատարությունը հայտարարում է, թե փոխզիջման հասնելու ամենալավ ուղին երկխոսությունն է։

    Եգիպտոսն ուրբաթ օրը հետաձգել է արտասահմանում անցկացվելիք վաղ քվեարկության անցկացումը, ինչը շատերի կարծիքով նշանակում է, որ նախագահն ունի ընդդիմության հետ հանդիպելու մեծ կարիք։


    Մայրաքաղաք Կահիրեն վերջին երկու շաբաթների ընթացքում դարձել է նախագահի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջեւ բախումների թատերաբեմ։ Ընդդիմության ղեկավար Մոհամեդ ԷլԲարադեյի խոսքերով, փոխզիջման գնալու հարցում նախագահի դժկամությունն է երկրում դարձել ՝՝աղետի՛՛ պատճառ։ Բախումների արդյունքում մի քանի մարդ է զոհվել, 7ՕՕ այլոք՝ վիրավորվել։
     

    Ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ավագ անդամներից մեկն է ասել, Եգիպտոսի սահմանադրության նախագծում ինքը նկատել է բազում կետեր, որոնք թուլացնում են ու վտանգի տակ դնում եգիպտոսցիների իրավունքներն ու ազատությունները։

     

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Սիրիայում ահագնանում է փախստականների նոր ալիք՝ մարտական գործողությունների թեժացման պատճառովi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    09.02.2016
    Սիրիացիները ճողոպրում են մահից, որ սփռվում է կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումների ու ռուսական օդային հարվածների հետևանքով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.