Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 15:18

Մերձավոր Արևելք

Իսրայելը չի ճանաչում Պաղեստինի նոր կարգավիճակը

x
Արամ Վանեցյան

Իսրայելը հայտարարում է, թե որպես ՄԱԿ-ում պետականության իրավունք ստանալու հարցում պաղեստինցիների կողմից իրականացվող քայլերի պատասխան, պաղեստինցիներին չի վերադարձնի նրանցից հարկված մոտ 1ՕՕ միլիոն դոլարը։

Իսրայելը կիրակի օրը հանդես եկավ նման հայտարարությամբ, երբ Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստնիցիները մեծ հանդիսություններով ողջունում էին Նյու Յորքում դիվանագիտական հաղթանակից հետո այստեղ վերադարձած նախագահ Մահմուդ Աբբասին, որին հաջողվել էր Պաղեստինի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ապահովել դիտորդ պետության կարգավիճակ։

Հավաքվածների առջեւ ելույթ ունենալով՝ Աբբասը հայտարարեց. ՝՝Այո, այժմ մենք ունենք պետություն՛՛։
Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը կիրակի օրն ասել է, թե պաղեստինցիներից հարկված գումարներն իր կառավարությունը կօգտագործի իսրայելյան էլեկտրասնուցման եւ այլ ընկերությունների պաղեստինցիների ունեցած պարտքերը մարելու նպատակով։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Իսրայելի կառավարությունը կիրակի օրը միաձայն ընդունել է ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակը բարձրացնելու մասին ՄԱԿ-ի որոշումը մերժող բանաձեւ։ Կառավարությունը հայտարարում է, թե չի բանակցելու Հորդանան գետի արեւմտյան ափում, Արեւելյլան Երուսաղեմում եւ Գազայի գոտում Պաղեստին պետության ճանաչման հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ Պաղեստինին դիտորդ անդամի կարգավիճակ տալու հարցը հանդիպել էր Իսրայելի ու ԱՄՆ-ի պատվիրակությունների խիստ ընդդիմությանը։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլայի վարակի հանկարծակի տարածման դեպքում, ամերիկյան առողջապահական համակարգը պատրաստ չէ դրան դիմակայելուi
|| 0:00:00
...
 
🔇
X
30.10.2014