Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 07:28

Հայաստան

Իրանում Հայաստանի դեսպանը կոչ է անում զարկ տալ երկկողմ հարաբերություններին

x
Արամ Վանեցյան
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը, ընդգծելով Թեհրանի եւ Երեւանի միջեւ լավ ու սերտ հարաբերությունները, կոչ է անում է՛լ ավելի խորացնել հատկապես տնտեսական կապերը։ Իրանի կիսապաշտոնական ՝՝Ֆարս՛՛ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Քերմանշահի գավառի կառավարչի տեղակալ Ջալալ Մանքարսիի հետ հանդիպման ժամանակ Առաքելյանն ասել է, թե երկու երկրների միջեւ դարերից եկող պատմական հարաբերությունները թույլ են տալիս խորացնել հարաբերությունները նաեւ մշակույթի բնագավառում։

Դեսպանը, նշելով, որ Իրանն այսօր Հայաստանի հետ առեւտուր կատարող յոթերորդ ամենախոշոր երկիրն է, հույս է հայտնել, որ այստեղ տարբեր պաշտոնյաների հետ իր հանդիպումները եւս կարող են նպաստել երկկողմ տնտեսական ու առեւտրային զարգացմանը, ինչպես նաեւ մշակութային բնագավառում համագործակցությանը։

Ինչպես ՝՝Ֆարս՛՛-ն է հիշեցնում, վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանը եւ Հայաստանը գրանցել են համագործակցության նկատելի աճ, ստորագրել էներգետիկայի բնագավառում մի շարք պայմանագրեր, համաձայնվել համագործակցել տեխնոլոգիական եւ գիտահետազոտական բնագավառներում։

Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհին եւ Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի սկզբին էին հանդիպում ունեցել ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայնում՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.10.2014
Կիրակի օրը Ուկրաինայում կկայանան խորհրդարանական ընտրություններ՝ ավարտելով երկրում մեկ տարի առաջ սկսված հեղափոխությունը։ Սակայն ի՞նչ նշանակություն կունենան այս ընտրությունները Ուկրաինայի ապագայի համար։