Հինգշաբթի, 17 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 11:51

Աշխարհ

Ճապոնիայում փլուզվել է մի թունել. Կան զոհեր

x
Japan Tunneli
X
02.12.2012
Japan Tunnel
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արամ Վանեցյան

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում փլուզվել է ավտոճանապարհային մի թունել, ինչի արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել։ Ոստիականությունը հաղորդել է, որ բացի երեք զոհերը, ավտոմեքենենաներից մեկի մեջ նկատել են հրդեհից այրված մարդկային ածխացած մի քանի մարմին։ Զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ մի քանի մարդ դեռեւս անհետ կորածների ցանկում են։

Թունելում սկսված հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել ժամը 11-ին՝ փլուզումից երեք ժամ անց։ Սակայն փրկարարները դադարեցրել են որոնման աշխատանքները՝ նորից փլուզվելու վտանգի պատճառով։
Վթարի պահին թունելի մեջ է եղել երկրի հանրային հեռուստատեսության հաղորդավարներից մեկը, որը հաղորդել է, որ տեսել է, թե ինչպես է թունելը կիսվում իր հետեւում։ Փլուզումից հետո, նրա խոսքերով, թունելը լցվել է թանձր ծխով, ավելի ուշ՝ սկսվել հրդեհ։ Մարդկանց մեծ մասը թունելից հեռացել է՝ ավտոմեքենաներն այնտեղ թողնելով։

Թունելի փլուզման պատճառները դեռեւս ճշտվում են։

 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ողնաշարի ծանր վնասվածքը այլեւվս չի նշանակում անշարժությունi
|| 0:00:00
...
 
🔇
X
15.04.2014
Քենթաքիի Լուիսվիլ համալսարանի գիտնականների հայտնագործած սարքը կարող է մասամբ վերականգնել պարալիզված հիվանդների շարժունակությունը։