Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 21:35

Աշխարհ

Եգիպտոսի դատական ատյանները բողոքում են նախագահի հրամանագրի դեմ

x
Արամ Վանեցյան
Եգիպտոսի արդարադատության վերին ատյանը երկրի նախագահ Մուհամեդ Մորսիի այն հրամանագիրը, որով վերջինս ստանում է որոշումներ կայացնելու լիակատար իրավունք, անվանել է ՝՝աննախադեպ հարձակում՛՛ ընդդեմ համակարգի անկախության։ Ալեքսանդրիայի դատավորները որպես բողոք սկսել են գործադուլ այս քաղաքում։

Նախագահ Մորսին երեքշաբթի օրն էր հայտարարել, թե իր կողմից ընդունվող որոշումները չեն կարող ենթարկվել դատական համակարգի կողմից քննության, որից հետո երկրում սկսվել էին բողոքի ցույցեր։ Ցույցերը Կահիրեի Թահրիրի հրապարակում շարունակվում էին նաեւ շաբաթ օրը, որոնց ընթացքում անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, ժողովրդին ցրելու նպատակով։
Մորսիի հրամանագրով Եգիպտոսի արդարադատության վերին ատյանը զրկվում է խորհրդարանի վերին պալատը եւ նոր սահմանադրության նախագիծ ներկայացնող կառույցը ցրելու իրավունքից։ Ի դեպ, երկու այս մարմիններում էլ մեծամասնություն են կազմում Մորսիի իսլամիստ դաշնակիցները։

Մորսին հրամայել է նաեւ վերանայել նախկին այն պաշտոնյաների դատական գործերը, որոնք դատապարտվել էին անցյալ տարվա հեղափոխական շարժման ժամանակ ժողովրդի դեմ բռնություններ կիրառելու մեղադրանքներով։
Մորսին նման գործողությունների է դիմում Իսրայելի ու Գազայի գոտու միջեւ հրադադար հաստատելու գործում իրականացրած միջնորդական գործունեության համար միջազգային համայնքի գովասանքին արժանանալուց հետո։
ԱՄՆ-ը պաշտոնապես իր մտահոգությունն է արտահայտել Մորսիի հրամանագրի կապակցությամբ։


 

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Մուծե՞լ ահաբեկիչներին փրկագին, թե՞ ոչi
|| 0:00:00
...
 
🔇
X
16.09.2014
Աշխարհի երկրների ղեկավարները բացի Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորմանը հարված հասցնելու մասին համաձայնության գալուց, պիտի նաեւ որոշեն, թե ինչ քաղաքականություն պետք է որդեգրվի ծայրահեղականների կողմից առեւանգված անձանց ազատելու համար փրկագին պահանջելու նրանց քայլի դիմաց։