Շաբաթ, 25 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 04:22

Աշխարհ

Ուժեղ երկրաշարժ Բիրմայում. Կան զոհեր

Բիրմա

x
Loading
12:00:00 / -:--:--

Բիրմա

ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արամ Վանեցյան

Բիրմայում կիրակի օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին առնվազն 12 մարդ զոհ է գնացել։ Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին 1Օ կմ խորության վրա երկրաշարժը հարվածել է Մանդալեյ քաղաքից 117 կմ հեռավորության վրա գտնվող հատվածներին։ Երկրաշարժի ցնցումը զգացվել է նաեւ Հարեւան Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Գրանցվել է հետերկրաշարժային մի քանի ցնցում։
Երկրաշարժի էպիկենտրոնի մոտ գտնվող բնակավայրերը շատ հետամնաց են, եւ այստեղից ստացվող լուրերը՝ շատ հակասական։

Փլուզվել է կիսակառույց մի կամուրջ, ինչի հետեւանքով նրա վրա գտնվող բանվորներն ընկել են Իրրավադի գետը։ Նրանց հայտնաբերել դեռեւս հնարավոր չի եղել եւ կան ենթադրություններ, որ նրանք զոհվել են։
Երկրաշարժը տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից այս երկիր այցից մի քանի օր առաջ։ Օբաման վերջերս հայտարարեց, թե ծրագրում է այցելել տասնամյակներ շարունակ ռազմական բռնակալության ներքո կառավարված, այսօր ժողովրդավարության ուղին բռնած այս երկիր։

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--