Երկուշաբթի, 20 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 18:46

Աշխարհ

Չեղյալ է հայտարարվել Իրաքի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործարքը

Իրաք

x
Loading
12:00:00 / -:--:--

Իրաք

ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արամ Վանեցյան
Իրաքը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ զենքի առեւտրի 4 միլիարդ 2ՕՕ միլիոն դոլարի գործարքը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նուրի ալ Մալիքիի խոսնակը, ասելով, թե վարչապետն ունի ՝՝գործարքում կաշառարության շուրջ՛՛ կասկածներ։ Խոսնակի խոսքերով, այժմ ընթանում է հետաքննություն, սակայն ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե ով է անցկացնում հետաքննությունը եւ թե ինչ է հետաքննվում։

Բաղդադի եւ Մոսկվայի միջեւ հոկտեմբեր ամսին էր կնքվել զենքի առեւտրի վերընշված գործարքը, ըստ որի Ռուսաստանը դառնում էր ԱՄՆ-ից հետո Իրաքի զենքի գլխավոր մատակարարը։ Պայմանագիրը նախատեսում էր Իրաքին, ի թիվս այլ զինատեսակների, վաճառել Մի-28 մակնիշի կործանիչ 3Օ ուղղաթիռներ։
Ռուսաստանը, որը Սադամ Հուսեյնի օրոք նույնպես Իրաքի զենքերի գլխավոր մատակարարն էր, դեռեւս հանդես չի եկել մեկնաբանություններով։


 

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--