Մատչելի հղումներ

Նյու Յորքում ու Նյու Ջերսիում մարդիկ դեռեւս չունեն էլեկտրականություն


New York
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:32 0:00

New York

Նյու Յորքի մեծաթիվ բնակիչներ շաբաթ օրը դեռեւս չունեին էլեկտրականություն ու սնունդ, զրկված էին ջեռուցումից։
"Սենդի" ծովամրրկից մեծապես տուժած ազգաբնակչությունը զարմացավ, երբ քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգը նախապես տվեց Նյու Յորքի կիրակնօրյա վազք մարաթոնը սկսելու համաձայնություն։ Սակայն Բլումբերգն ավելի ուշ՝ ուրբաթ օրը հետ կանգնեց իր որոշումից՝ հայտարարելով, թե չի ուզում, որ մրցույթը ստվեր նետի մրցույթի ու նրա մասնակիցների վրա։

Թերթերից մեկը գրել էր, թե մրցույթի կազմակերպիչները նախապատրաստում են այնպիսի մատակարարում, որի կարիքն այս պահին շատ ավելի ունեն ծովամրրկից տուժածները։ ՝՝Նյու Յորք Փոստ՛՛-ի հավաստմամբ, մրցույթի համար նախատեսված է եղել հատկացնել էլեկտրականության 41 գեներատոր, շարժական հարյուրավոր զուգարաններ, ջուր ու սրճեփներ, որոնք ՝՝ավելի լավ կլիներ հատկացնել տուժած նյույորքցիներին՛՛, գրում է թերթը։

Քաղաքապետ Բլումբերգը փորձում էր այս մրցույթը համեմատել 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո անցկացված մարաթոնի հետ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ 2ՕՕ1-ի մարաթոնն անց էր կացվել հարձակումներից 2 ամիս հետո։ Իսկ ՝՝Սենդի՛՛-ից անցել է միայն մի քանի օր։

Նախնական հաշվարկների համաձայն, փոթորիկը հասցրել է 2Օ-ից մինչեւ 5Օ մլրդ դոլարի վնաս։ Իսկ այն փաստը, որ այստեղ գործարարությունն այս օրերին կանգ է առել, է՛լ ավելի է կրճատում շրջանի տնտեսությունը, օրական հասցնելով 2ՕՕ միլիոն դոլարի վնաս։
Այսօր շարունակում են փակ մնալ փոխադրամիջոցների ծառայությունները, չեն գործում բենզալցման կայաններից շատերը, իսկ դեպի Նյու Յորք գնացքների երթեւեկությունը կարող է վերսկսվել միայն մեկ ամիս հետո։

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, թե պաշտպանության նախարարությունը գնելու եւ աղետից տուժած գոտի է ուղարկելու 85 մլն լիտր բենզին։ Նաեւ օտար նավերին տրվել է ամերիկյան մի նավահանգստից դեպի մյուսը վառելանյութ տեղափոխելու իրավունք, մի բան, որն այլապես արգելված է այստեղ։




XS
SM
MD
LG