Շաբաթ, 26 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 05:04

ԱՄՆ

Իրանի միջուկային ծրագրի դեմ գրեթե միաձայն որոշում՝ ԱՄՆ-ի Սենատում

Արամ Վանեցյան

ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Իրանի միջուկային զենքերի արտադրության ծրագրի դեմ գրեթե միաձայն մի բանաձեւ՝ ձայների 9Օ-ը 1-ի հարաբերությամբ։
 

Ոչ պարտադիր իրագործելի այս բանաձեւում նշվում է, որ այն չի ակնարկում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու կամ պատերազմ հայտարարելու մտադրություն։
Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը, որը բանաձեւին դեմ քվեարկած միակ սենատորն է, դատապարտել է բանաձեւը՝ հայտարարելով, որ այն ռազմական ուժ կիրառելու դեպքում արդարացման հիմք ստեղծելու նպատակ ունի։

Օբամայի վարչակազմը չի ընդունել միջուկային ծրագիրը դադարեցնելու համար Իրանին վերջնաժամկետ ներկայացնելու Իսրայելի կոչերը։
Իսրայելը միջուկային Իրանը համարում է մեծ սպառնալիք իր անվտանգությանը եւ հրաժարվում բացառել Իրանի միջուկային տեղանքների դեմ ռազմական գործողությունների դիմելու հնարավորությունը։

 

Թեհրանը շարունակում է պնդել, որ միջուկային իր ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ։


 

 

 

  

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարցազրույց Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Սըլեսթ Վոլընդըրի հետi
|| 0:00:00
...
 
🔇
X
25.07.2014
Ամերիկայի ձայնի ուզբեկական ծառայության լրագրող Նավբահոր Իմամովան վերջերս հարցազրույց է ունեցել Ռուսաստանի եւ Եվրասիայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար եւ Օբամայաի խորհրդական Սըլեսթ Վոլընդըրի հետ՝ տարածաշրջան կատարած իր վերջին այցի մասին։