Մատչելի հղումներ

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս


Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ կմատուցի Ամերիկայի Հայոց Առաքելական Եկեղեցու Արևելյան Թեմի Առաջնորդ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը։

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, երբ բոլոր եկեղեցիներում առավոտյան ղողանջում են ավետաբեր զանգերը, մատուցվում Սուրբ Ծննդյան Պատարագ։

Տոնակատարությունները սկսվում են նախորդ օրը՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագով և տրվում Հիսուսի Սուրբ Ծննդյան Ավետիսը։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որին բազմահազարանոց ժողովրդի հետ մասնակցում էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով հայրապետական իր պատգամն է ուղղել համայն հայությանը:

ԱՄՆ-ի արևելյան ափերին գտնվող նահանգներում Հայոց Առաքելական տասնյակ եկեղեցիներում մի քանի ժամ անց կսկսվի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատարագի մատուցումը:

Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ կմատուցի Ամերիկայի Հայոց Առաքելական Եկեղեցու Արևելյան Թեմի Առաջնորդ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը։
XS
SM
MD
LG