Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 15:10

Հայաստան

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի հոգևոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության կենտրոն, հայի լուսավորչական միտքը սնող երակ». Սարգսյան

x
Արմեն Հովհաննիսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Հայաստանի նախագահ ընշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:
 
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամությունը  հիմնված է մի կարևոր սկզբունք-գաղափարի վրա` դա լիբանանահայերի հարգանքն է Լիբանան պետության և Լիբանանի պետության հարգանքը` հայի հանդեպ:
 
Սերժ Սարգսյանն ասել է, որ հպարտ է նաև Լիբանանի կառավարությունում և խորհրդարանում հայազգի նախարարների և պատգամավորների ներկայացվածության համար և կոչ է արել լինել համախմբված ու գործել համակարգված:
 
«Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի հոգևոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության կենտրոն, հայի լուսավորչական միտքը սնող երակ», - ասել է Հայաստանի նախագահը՝ հավելելով. «Ձեր համայնքը իրավատեր է փառահեղ պատմության: Մենք երախտապարտ ենք բոլոր այն նվիրյալներին, ում անխոնջ գործունեության, համառ ջանքերի շնորհիվ Լիբանանում պահպանվել, զարգացել և գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային ու հոգևոր կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական, բարեգործական ու կանանց միություններ, հայագիտական կենտրոններ»:
 
Դիմելով հանդիպմանը ներկա հոգևորականներին, հասարակական գործիչներին, ուսուցիչներին, արվեստագետներին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որ համաշխարհայնացման այս ժամանակաշրջանում, հայրենիքից հեռու շարունակում են դաստիարակել հայախոս, հայրենասեր ու ազգասեր սերունդ. սերունդ, որի ճակատագիրն անքակտելի կապերով միահյուսված է ազգի ճակատագրին:
 
Հայաստանի նախագահը երախտագիտության արժանի է համարել Սիրիայի հայ համայնքի փրկությունը համազգային խնդիր համարող լիբանանահայության, Լիբանանի հայկական կազմակերպությունների վերաբերմունքն ու հոգածությունը Լիբանանում ապաստանած Սիրիայի մեր հայրենակիցների հանդեպ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես յուրաքանչյուր սիրիահայի կողքին է՝ թե՛ Սիրիայում և թե՛ Հայաստանում:
 
Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը խոսել է նաև համայնքի մեծ ներուժի մասին, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, համազգային մյուս հիմնախնդիրների լուծման ճանապարհին:
 
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ լիբանանահայերը Հայաստանի կողքին են եղել 21-ամյա անկախ Հանրապետության բոլոր դժվարին պահերին: Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների դժվար օրերին զորավիգ են եղել և սատարել Հայաստանին ու Արցախին, նպաստել մեր Հայրենիքի կայացմանը, աջակցել երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին:
 
«Կարծում եմ, կհամաձայնեք, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ բացակայում են խնդիրները: Հայաստանում էլ դրանք քիչ չեն: Սակայն, քիչ չեն նաև ձեռքբերումները: Այսօր, ճիշտ է, Հայաստանը շարունակում է զգալ ձեր կարիքը, բայց ի զորու է նաև աջակցել ու սատար լինել ձեզ: Մեր ժողովրդի նվիրական պետության կայուն զարգացումն ու վերելքն այլևս անշրջելի են: Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները նաև տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի արդյունքն են: Հայրենիք-Սփյուռք գործակցությունն այսօր նոր բովանդակություն և ռազմավարական նշանակություն է ստացել», - ասել է Հայաստանի նախագահը:
 
Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը խոսել է նաև Հայաստանի արտաքին և ներքին օրակարգային կարևոր խնդիրների մասին, ներկայացրել առաջիկա ծրագրերը:
 
«Մենք պետք է կարողանանք ընթանալ ժամանակին համաքայլ և այսօր կերտել մեր սերունդների հայեցի ապագան, Սփյուռքի ու Հայրենիքի միասնական ապագան: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ոչ թե «ինչու՞ ես», այլ՝ «ո՞վ, եթե ոչ ես» նշանաբանով», - Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանն իր ելույթի ավարտին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.10.2014
Կիրակի օրը Ուկրաինայում կկայանան խորհրդարանական ընտրություններ՝ ավարտելով երկրում մեկ տարի առաջ սկսված հեղափոխությունը։ Սակայն ի՞նչ նշանակություն կունենան այս ընտրությունները Ուկրաինայի ապագայի համար։