Չորեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 03:45

Հայաստան

Հայաստանի վարչապետը դասախոսությամբ է հանդես եկել Հարվարդի համալսարանում

Հայաստանի կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գործունեությանը և հանդիպել Բոստոնի հայ համայնքին

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ում աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։
 
Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան կառավարման դպրոցում։
 
Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի և Թաֆթսի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան նախկին դիվանագետներ, գիտական աշխատանքով զբաղվող պետական ծառայողներ, ինչպես նաև ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ։
 
Վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցերի: Ներկաների խնդրանքով կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման հեռանկարների և Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։
 
Նույն օրը Հայաստանի կառավարության ղեկավարն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան: Վարչապետը շրջել է համալսարանում և ծանոթացել տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում:
Համալսարանում Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհում ժամանակակից տասը լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Դարոն Աջեմօղլուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային և ապագային վերաբերող հարցեր:
 
Աջեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:
 
Այնուհետև Տիգրան Սարգսայանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում հանդիպել է նահանգի համալսարաններում կրթություն ստացող հայազգի ուսանողներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
 
Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաև Բոստոնի հայ համայնքի հետ: Տիգրան Սարգսյանը Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Փիթեր Կոտունջյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Նուբար Աֆեյանը հայրենանվեր գործունեության համար խրախուսվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առջեւ դրված խնդիրներըi
|| 0:00:00
...
 
🔇
X
02.09.2014
Մեծ Բրիտանիայի արեւմտյան հատվածում գտնվող Ուելսում հինգշաբթի օրն, անցած երկու տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, հանդիպում կանցկացնեն ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների ղեկավարները։ Այս անգամ նրանց հանդիպումն էապես տարբերվելու է վերջին գագաթաժողովի բնույթից։