Կիրակի, 07 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 21:09

    Հայաստան

    Հայաստանի ատոմակայանում բացվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիա

    Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում

    ՀԱԷԿ (արխիվային լուսանկար)ՀԱԷԿ (արխիվային լուսանկար)
    x
    ՀԱԷԿ (արխիվային լուսանկար)
    ՀԱԷԿ (արխիվային լուսանկար)
    «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի էներգետիկայի նախարարության ու Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին հունվարի 18-ին ներկա գտնվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ)»:
     
    Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է նաև, որ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի  ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը: 
     
    «Լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար: Լաբորատորիան Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն», - նշված է հաղորդագրությունում:
     
    ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է նաև, որ նորաբաց լաբորատորիայի միջոցով աշխատանքներ կիրականացնվեն նաև 2012 թվականին Կորեայի Հանրապետությունում անցկացված վեհաժողովի ժամանակ քննարկված 2010 թվականի Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների ծրագիրն առաջ տանելու ուղղությամբ:
     
    Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջազգային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման բյուրոյի Զանգվածային ոչնչացման և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կողմից:    Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրը գործում է ամբողջ աշխարհում՝ միջուկային մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ: Միջուկային փորձաքննության լավագույն փորձն ու համագործակցության բարելավումը հնարավորություն են տալիս պետություններին պայքարել միջուկային մաքսանենգության դեմ՝ զարգացնելով նյութերի ծագումը որոշելու ու մաքսանենգ փոխադրում իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարողությունները:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.