Մատչելի հղումներ

Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը Պերույում ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

Պերուի մայրաքաղաք Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Պերուի արտաքին գործերի նախարարության դիվանագետների առջև:

Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում ներկայացրել է հայ-պերուական
հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG