Երեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 13:23

Տարածաշրջան

Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգը Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ղողանջեց 97 տարվա լռությունից հետո

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման նախագիծը մեկնարկել էր 2010 թվականին

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում՝ վերականգնվելուց առաջ, 2008 թ.: Լուսանկար՝ ©Նևիթ Դիլմեն/ Image: © Nevit DilmenՀայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում՝ վերականգնվելուց առաջ, 2008 թ.: Լուսանկար՝ ©Նևիթ Դիլմեն/ Image: © Nevit Dilmen
x
Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում՝ վերականգնվելուց առաջ, 2008 թ.: Լուսանկար՝ ©Նևիթ Դիլմեն/ Image: © Nevit Dilmen
Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում՝ վերականգնվելուց առաջ, 2008 թ.: Լուսանկար՝ ©Նևիթ Դիլմեն/ Image: © Nevit Dilmen
Արմեն Հովհաննիսյան
Դիարբեքիրում կիրակի օրը վերաբացվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ 32 տարի փակ մնալուց հետո:
 
Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը քանդման է ենթարկվել 1915 թվականին: 97 տարի անց զանգակատունը վերականգնվել է, և կիրակի օրը, երկար տևած լռությունից հետո, կրկին ղողանջել է եկեղեցու զանգը:
 
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, եկեղեցու վերաբացումից հետո առաջին պատարագը մատուցվել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից:
 
Պատարագին և եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանից, Միացյալ Նահանգներից և Կանադայից ժամանած հավատացյալներ:
 
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման նախագիծը մեկնարկել էր 2010 թվականին՝ «Սուրբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի կողմից՝ Դիրաբեքիրի քաղաքապետարանի մասնակցությամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ը կօգնի Վրաստանին՝ հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նպատակինi
|| 0:00:00
...
 
🔇
X
15.09.2014
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգըլը հանդես եկավ ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ամուր համագործակցության մասին հայտարարությամբ։