Ուրբաթ, 24 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 07:58

Հայաստան

Հայկական օդանավը վայրէջք է կատարել և խուզարկվել Թուրքիայում

Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկող հայկական կազմակերպությունը հերքում է հարկադրական վայրէջքի մասին տարածված լուրերը

Էրզրումում վայրէջք կատարած «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը, 15 հոկտեմբերի 2012թ. Էրզրումում վայրէջք կատարած «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը, 15 հոկտեմբերի 2012թ.
x
Էրզրումում վայրէջք կատարած «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը, 15 հոկտեմբերի 2012թ.
Էրզրումում վայրէջք կատարած «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը, 15 հոկտեմբերի 2012թ.
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական բեռնատար օդանավը Թուրքիայի իշխանությունների կողմից հարկադրական վայրէջքի է ենթարկվել Էրզրում քաղաքի օդանավակայանում»:
 
Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» թուրքական պարբերականը, որի համաձայն Թուրքիայի զինված ուժերի զենքի և սպառազինության գծով մասնագետները և ոստիկանությունը խուզարկել են օդանավը: Մարդասիրական օգնության բոլոր փաթեթները ենթարկվել են զննման՝ ռենտգենային սարքավորումների միջոցով:
 
Ըստ պարբերականի, հայկական օդանավի լուսանկարումը կանխելու համար Թուրքիայի իշխանությունները շրջապատել են այն բեռնատար մեքենաներով:
 
Թուրքիայում հայկական օդանավի հարկադրական վայրէջքի մասին տարածված տեղեկատվությունը հերքվել է Սիրիայի հայ համայնքին մարդասիրական օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից:
 
Հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը,  հաղորդել են, որ օդանավը վայրէջք է կատարել Թուրքիայի իշխանությունների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, և որևէ «հարկադրական վայրէջքի» մասին խոսք գնալ չի կարող:
 
Վերջին տեղեկությունների համաձայն, Սիրիայի հայ համայնքին հասցեագրված մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը դուրս է եկել Էրզրումից՝ շարունակելով դեպի Հալեպ կատարվող թռիչքը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--