Հինգշաբթի, 23 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 23:53

Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական փաստաթղթի թարմացված տարբերակ

x
Արմեն Հովհաննիսյան
Ամերիկայի հայկական համագումարը հայտնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ և Հայոց ցեղասպանության հետ կապված ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված քայլերի հավաքածու՝ տեղեկատվական փաստաթղթի թարմացման մասին:
 
Կազմակերպության կողմից տարածված հայտարարության համաձայն, 11-էջանոց տեղեկատվական թերթիկում ներկայացվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգներում առկա մանրամասն գրառումների ամփոփումը՝ սկսած դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից Հայոց ցեղասպանության առաջին դատապարտումներից մինչև Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից կատարված այցը:
 
«Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացմանը Միացյալ Նահանգներն արագ արձագանքել է՝ կազմակերպելով Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված մարդասիրական օգնության տրամադրման ամենածավալուն ծրագիրը: ԱՄՆ-ի պատմության այս փառահեղ գլուխն արժանացել է Միացյալ Նահանգների նախագահների աջակցության, որոնք քաջատեղյակ էին 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացված վայրագություններից: Միացյալ Նահանգների արտգործնախարարության դիվանագիտական կորպուսը ականատեսների կողմից ներկայացված բազմաթիվ վկայությունների հիման վրա կազմել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ նյութերի լայնածավալ հավաքածու», - ասված է հաղորդագրության մեջ:
 
«Այս զարգացումները կազմել են խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմի ժամանակ իրականացված վայրագությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշման վաղ հիմքերը, որոնք Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո առաջ են մղել «Ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան սատարելու մասին որոշումը: Այս դիրքորոշման վերաբերյալ Միացյալ Նահանգները բացահայտ նշել է Արդարադատության միջազգային դատարանում 1951 թվականին արված իր հայտարարության մեջ, որտեղ նշել է, որ «թուրքերի կողմից հայերի իրականացված սպանդը ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից է»:
 
«Ժամանակի ընթացքում և Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության հերքմանն ուղղված ջանքերի հետզհետե աճող ազդեցությունը հասարակական իրազեկության մոռացության են մատնել ամերիկյան արտաքին քաղաքականության այս փառահեղ էջերը», - նշում է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը՝ միաժամանակ շեշտելով, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը դաշնակիցներին և աշխարհի այլ տերությունների հետ մեկտեղ օգտագործմանն ուղղված աշխատանքում անհնար է ջնջել կամ խարխլել իր սեփական պատմությանը վերաբերող Միացյալ Նահանգների ունեցած գրառումները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Քոբանին` որպես թուրք-քրդական խաղաղության գործընթացի բանալիi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.10.2014