Մատչելի հղումներ

Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ի


Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այսօր պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպայի հեռարձակման միությունը Ադրբեջանի մայրաքաղաքում «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում մասնակցելուց հրաժարվելու մասին:

«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, մրցույթի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը, հանդես գալով Եվրոպայի հեռարձակման միության անունից, հիասթափություն է արտահայտել Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից ընդունված որոշմամբ:

«Չնայած Եվրոպայի հեռարձակման միության և ընդունող կողմից հեռարձակող ընկերության կողմից այս տարվա մրցույթում Հայաստանի պատվիրակության մասնակցությանն ուղղված ջանքերի, այս որոշումն ընդունվել է՝ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով»:

Հետևաբար, Բաքվում այս տարվա մայիսի վերջին կայանալիք մրցույթին 43 մասնակից պետությունների փոխարեն կմասնակցի 42 մրցակից:

XS
SM
MD
LG