Չորեքշաբթի, 30 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 23:13

Հայաստան

Հայաստանի նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները»

x
Արմեն Հովհաննիսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն և՛ հայ, և՛ վրաց ժողովուրդներին:
 
Վրաստանի վարչապետը, հաղորդագրության համաձայն, վստահեցրել է, որ իր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները պատմության մեջ դառնան լավագույնը:
 
Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ հանգամանալի բանակցություններ են վարել, և առիթ չկա մտածելու, թե որևէ հարցում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր կունենան:
 
Վրաստանի վարչապետը ևս ընդգծել է, որ երկու հարևան պետությունները, որոնք երկար տարիներ ապրում են կողք-կողքի և ձեռք-ձեռքի տված սատարում մեկը մյուսին, պարտավոր են միմյանց օգնելով բարձրացնել շատ նմանատիպ խնդիրներ ունեցող երկու երկրների տնտեսությունները: Նշելով, որ Հայաստանում ևս առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու՝ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել և հույս հայտնել, որ դրանք ևս կանցնեն խաղաղ ու ընտրություններում կարտահայտվի ժողովրդի կամքը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսրայելի ու Գազայի միջեւ հրադադարի հույսեր դեռ չեն նշմարվումi
|| 0:00:00
...
 
🔇
X
30.07.2014
Իսրայելի ու Գազայի գոտու պաղեստինցիների միջեւ շարունակվում են անցած ամիսների ընթացքում ամենադաժան բռնությունները։ Համասի զինյալ խմբավորումները դեպի Իսրայելի տարածք են արձակել 267Օ հրթիռ, Իսրայելը Գազային հասցրել է օդային 41ՕՕ հարված։ Գազայում զոհվել է 12ՕՕ մարդ, որոնց 75 տոկոսը՝ խաղաղ բնակիչներ։ Իսրայելի 56 զոհերից միայն երեքն են քաղաքացիական անձինք։