Ուրբաթ, 12 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 05:16

    Հայաստան

    Մամուլի ազատության զեկույցում Հայաստանն ավելի բարձր տեղ է զբաղեցրել

    Ըստ զեկույցի, Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել, և նախորդ տարվա համեմատ 3 տեղով առաջընթաց է գրանցել

    x
    «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ նշվել է, որ անցյալ տարվա զեկույցի համեմատ Հայաստանի մամուլի ազատության ցուցանիշը բարելավվել է:
     
    Ըստ զեկույցի, Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել, և նախորդ տարվա համեմատ 3 տեղով առաջընթաց է գրանցել:
     
    Զեկույցում մամուլի ազատության իրավիճակը Հայաստանում համեմատվում է Վրաստանի՝ 100-րդ տեղ, Մոլդովայի՝  55-րդ տեղ և Ղրղըզստանի 106-րդ տեղ, մամուլի ազատության իրավիճակի հետ:
     
    «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում նշված է, որ թեև զեկույցում այս երկրները տարբեր տեղեր են զբաղեցրել, այնուամենայնիվ նրանց միջև ընդհանուր գծեր ունեն:
     
    «Այս երկրներում առկա է լրատվամիջոցների լայն բազմազանություն և պետական գրաքննության ցածր մակարդակ, բայց նրանք նախկինի պես լուրջ խնդիրների են դեմ առ դեմ կանգնում՝ խնդիրների, որոնք առնչվում են լրատվամիջոցների ազատությանը և լրագրողների աշխատանքային միջավայրին: Վերջիններս հաճախ կրակի գծում են հայտնվում  խիստ բևեռացված հանրությունում և ճնշման տարբեր խմբերի կողմից  դիտվում իբրև հեշտ որս»,- ասված է զեկույցում:
     
    Զեկույցի համաձայն, Հայաստանի հարևանությամբ գտնվող երկրներից Թուրքիան՝ 154-րդ, իսկ Ադրբեջանը՝ 156-րդ տեղում է:
     
    Մամուլի ազատության զեկույցում նախորդ տարվա պես առաջին տեղում Ֆինլանդիան է, որին հաջորդում են Հոլանդիան, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Դանիան, Լիխտենշտեյնը, Նոր Զելանդիան, Իսլանդիան ու Շվեդիան:
    Մամուլի ազատության ամենացածր ցուցանիշներ են գրանցել Սոմալին, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:
     
    «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցի համաձայն, մամուլի ազատության ցուցանիշով Միացյալ Նահանգները զբաղեցրել է 32-րդ, իսկ Ռուսաստանը՝ 147-րդ տեղը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանի տնտեսության դժվարությունների ազդեցությունը Հայաստանի վրաi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    12.02.2016
    Ինչպես ՌԴ-ի տնտեսության դժվարությունները կանդրադառնան ՀՀ-ի վրա ու արդյոք դրանք կմղեն ՌԴ-ի հարակից երկրներին և մասնավորապես Հայաստանին հեռանալ ռուսաստանյան ուղեծրից, թե ընդհակառակը՝ դժվարությունները ավելի կսերտացնեն այդ երկրների միջև տնտեսական, ու ինչ-որ չափով դրանով պայմանավորված քաղաքական կապերը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.