Երեքշաբթի, 29 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 14:42

Հայաստան

«Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքում որևէ լուրջ մրցակցություն չի նկատվում». Ռիչարդ Կիրակոսյան

«Գալիք ընտրությունները Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու»

x
Արմեն Հովհաննիսյան
Հայաստանում մեկնարկել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, ըստ փորձագետների, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը որևէ լուրջ մրցակից չի ունենա:
 
«Տարածաշրջանային հետազոտություններ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համաձայն, Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքում որևէ լուրջ մրցակցություն չի նկատվում:
 
«Գալիք ընտրությունները, ցավոք, Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու»՝ «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կիրակոսյանը՝ հավելելով. «Այլ կերպ ասած՝ ունենք մի խումբ թեկնածուներ, որոնք ձայների որևէ նշանակալից թիվ ստանալու շատ քիչ հավանականություն ունեն: Ըստ էության՝ նախագահ Սարգսյանը կվերընտրվի»:
 
Ռիչարդ Կիրակոսյանի համաձայն, նախագահի թեկնածուի մրցակցային դաշտի բացակայությունը նշանակում է, որ ընտրությունների օրը կպահպանվեն առավել բարձր ստանդարտներ, քանի որ «մրցակցության բացակայությունը նշանակում է, որ ընտրությունները շատ ավելի ազատ և արդար կլինեն»:
 
Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի ղեկավարի համաձայն, նման իրավիճակը նոր դժվարություն է ներկայացնում Հայաստանի կառավարության և ներկայիս նախագահի համար, քանի որ այս անգամ ընդդիմադիր որևէ թեկնածու վտանգ չի ներկայացնում:
 
«Իրական վտանգը ընտրողների մասնակցության և բավարար ձայներ ապահովելու մեջ է», - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը՝ համոզվածություն հայտնելով, որ Հայաստանի ընտրողները հետաքրքրված չեն լինելու մասնակցել առանց իրական մրցակցության այս ընտրություններին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ստորջրյա աստղագնացներըi
|| 0:00:00
...
 
🔇
X
28.07.2014
Աշխարհում ստորջրյա միակ լաբորատորիայում ամերիկացի չորս աստղագնացներ ներկայումս մարզումներ են անցնում՝ նախապատրաստվելով այցելել մի աստերոիդ։ ՝՝Աքվարիուս՛՛ անվանումը կրող լաբորատորիան գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քի Լարգո քաղաքի մոտակայքում։ Ջրի հատակում նրանք նմանակում են ամենօրյա այն գործողությունները, որոնք պիտի իրականացնեն, երբ աստերոիդի վրա սկսեն վերցնել երկնային թափառող այս մարմնի նմուշները։