Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը Հաագայում կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Նիդերլանդներ կատարվելիք այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նիդերլանդներ կատարվելիք այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թիվթեր»-ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Հաագայում ինքը շուտով հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ:

«Ակնկալում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումը Հաագայում մարտի 23-ից 25-ն անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին», - «Թվիթեր»-ի իր էտում գրել է ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահ Ուորլիքը:
XS
SM
MD
LG