Շաբաթ, 01 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 10:45

Հայաստան

«Հայաստանը մտահոգված է հակամարտությունը վերսկսելու Ադրբեջանի պատրաստակամությամբ». Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահը զգուշացրել է, որ հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն

x
Արմեն Հովհաննիսյան
«Հայաստանի նախագահի մտահոգությունը հարևան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտություն վերսկսելու պատրաստակամությամբ գնալով խորանում է: Նախագահը սակայն զգուշացրել է, որ երկու հարևան պետությունների միջև հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն»:
 
Այս մասին «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում  ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային եղանակով լուծման: Հայաստանի նախագահը սակայն նշել է, որ համաշխարհային նշանակություն ունեցող էներգետիկ միջանցքում տիրող լարվածությունն ավելանում է:
 
«Ցավոք պետք է նշեմ, որ Ադրբեջանը հակամարտությունը վերսկսելու հնարավորության է սպասում: Համոզված եմ՝ նման սխալը վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն հիմնական վնասը կրելու է Ադրբեջանի ժողովուրդը: Մենք լուռ չենք մնա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ոչնչացման հնարավորության իրավիճակի դեպքում», - ասել է նախագահ Սարգսյանը:
 
Հայաստանի նախագահն ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում հայերի նկատմամբ ստեղծված այլատյացության մթնոլորտին: Սարգսյանի համաձայն, նման մթնոլորտ և ատելությամբ լի ելույթներ խրախուսելը շատ ավելի հեշտ է, քան լուծել նման մթնոլորտի ստեղծման հետևանքները և հետադարձել այս իրավիճակը:
 
Հարցազրույցում Հայաստանի նախագահը զգուշացրել է նաև, որ Հայաստանի հետ սահմանակից Իրանի դեմ ուղղված հարված հասնելու դեպքում կարող են սկիզբ առնել մի շարք իրադարձություններ, որոնք կարող են նաև հրահրել հակամարտություն Երևանի և Բաքվի միջև: Նրա համաձայն, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածության նվազեցման համար կենսական դեր ունի միջազգային հանրության ներգրավվածությունը տարածաշրջանում:
 
«Եթե ապրեինք միջազգային հանրության ազդեցությունից դուրս գտնվող մեկուսացված տարածաշրջանում, ապա պատերազմն արդեն սկսված կլիներ», - «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլայի վարակի կարանտինը ԱՄՆ-ումi
|| 0:00:00
...
 
🔇
X
31.10.2014
Արեւմտյան Աֆրիկայից վերդարձող բուժաշխատողներն ու ամերիկյան զինվորները ստիպված են 21 օրյա տնային կարանտինի մեջ մնալ։