Հինգշաբթի, 23 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 19:03

Հայաստան

«Կանզաս նահանգի ազգային գվարդիան օժանդակում է Հայաստանի զինուժին»

ԱՄՆ-ի Կանզաս նահանգը համագործակցում է Հայաստանի հետ 2003 թվականից՝ իրականացնելով ռազմական և արտակարգ իրավիճակների ծառայության կառավարման ոլորտում գաղափարների և լավագույն փորձի փոխանակում

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Կանզաս նահանգի ազգային գվարդիայի երկու բարձրաստիճան սպա այս շաբաթ ժամանել են Հայաստան՝ օժանդակելու բարելավել պայմանագրային զինծառայողների վերապատրաստման գործընթացը»:
 
«Ասոշիեյթի Փրես» գործակալության հաղորդագրության համաձայն, փոխգնդապետ Բրենտ Սալմանսն ու սերժանտ-մայոր Ջեյմս Մոբերլին Հայաստանի պաշտպանության նախարարության անձնակազմի հետ համատեղ մասնակցում են սեմինարի:
 
Ըստ հաղորդագրության, «նպատակն է՝ մշակելու վերապատրաստման և առաջնորդության ծրագրեր Հայաստանի պայմանագրային զինծառայողների համար այն ընթացքում, երբ պետությունը կատարում է անցում դեպի Արևմտյան ոճի զինված ուժեր»:
 
ԱՄՆ-ի Կանզաս նահանգը համագործակցում է Հայաստանի հետ 2003 թվականից՝ իրականացնելով ռազմական և արտակարգ իրավիճակների ծառայության կառավարման ոլորտում գաղափարների և լավագույն փորձի փոխանակում: Այս գործընկերությունն իրականացվում է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի բյուրոյի ծրագրի շրջանակներում, որի ընթացքում մասնակից նահանգների ազգային գվարդիայի պաշտոնյաները համատեղ աշխատում են զարգացող երկրների հետ՝ փոխադարձ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--