Հայաստանն ու Իրանը մեկնարկել են համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները
Էլեկտրակայանի շինարարական աշխատանքները կտևեն հինգ տարի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունն այցելել են հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, 2012թ. նոյեմբերի 8x
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունն այցելել են հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, 2012թ. նոյեմբերի 8
Արմեն Հովհաննիսյան
08.11.2012
Հայաստանն ու Իրանը մեկնարկել են երկու պետությունների միջև սահմանին տեղակայված հիդրոէլեկտրակայանի կառուցման համատեղ նախագիծը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունն այցելել են Արաքս գետի վրա՝ Հայաստանի հարավում գտնվող Մեղրի քաղաքի մոտակայքում անցկացված էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:
Էլեկտրակայանի շինարարական աշխատանքները կտևեն հինգ տարի: Կառուցվելուց հետո էլեկտրակայանն աշխատանքի առաջին 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին՝ հետագայում փոխանցվելով Հայաստանին:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս երկու պետությունները համաձայնության են եկել զարգացնել տնտեսական համագործակցությունը, երկկողմանի տնտեսական կապերը և նոր թափ հաղորդել համատեղ նախագծերին, ներառյալ հիդրոէլեկտրակայանի, էլեկտրական հոսանքը փոխանցման գծի և երկաթուղու կառուցման նախագծերին: