Երկուշաբթի, 21 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 08:46

Հայաստան

Պարույր Հայրիկյանը չի նախատեսում հետաձգել նախագահական ընտրությունները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հետաքննությունը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի նախատեսում դիմել Սահմանադրական դատարան՝ նախագահական գալիք ընտրությունները հետաձգելու պահանջով»:
 
Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
 
Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի ուշ երեկոյան Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա անհայտ ոճրագործի կողմից կրակոց էր արձակվել, որի հետևանքով նախագահի թեկնածուն վնասվածքներ էր ստացել կրծքի շրջանում:
 
Պարույր Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել Երևանում վերջինիս տան մոտակայքում՝ կեսգիշերի կողմերը: Կրակոցները լսել էր հարևաններից մեկը, որը և կանչել էլ օգնության, որից հետո ժամանել էին ոստիկանության ծառայողները:
 
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հետաքննությունը:
 
Հայաստանի սահմանադրության համաձայն, «նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով»:
 
Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի համաձայն, նման հետաձգման կիրառումը պետք է պահանջվեր թեկնածուի կողմից, իսկ հետաձգման շուրջ վերջնական որոշումը պետք է կայացվեր երկրի Սահմանադրական դատարանի կողմից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։