Շաբաթ, 18 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 19:38

Հայաստան

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
 
Արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որ որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, փաստորեն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում իրավիճակը տարածաշրջանում։
 
Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել են Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկություններ։
 
Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների  հանդիպման հնարավորությունը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--