Մատչելի հղումներ

Հայաստանը կարող է Ղրղզստանից շուտ անդամակցել Մաքսային միությանը


Մոսկվայում դեկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում կստորագրվի Հայաստանի Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի համաձայն, «Հայաստանը կարող է Ղրղզստանից շուրջ անդամակցել Մաքսային միությանը»:

Այս մասին հաղորդել են ռուսաստանյան լրատվամիջոցները, որոնց համաձայն Մոսկվայում դեկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում կստորագրվի Հայաստանի Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզը»:

Ուշակովի համաձայն, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում կքննարկվի նաև Ղրղզստանի «ճանապարհային քարտեզի» խնդիրը, սակայն «Հայաստանի համեմատությամբ այս փաստաթուղթը դեռևս պատշաճ եղանակով պատրաստ չէ»:

Ռուսաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հավանության կարժանացնեն Եվրասիական տնտեսական խորհրդի ստեղծման համաձայնագրի նախագծի առաջին մասը:
XS
SM
MD
LG