Ուրբաթ, 25 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 15:17

Հայաստան

«Էքզիթ-փոլ»-ը վկայում է Սարգսյանի հաղթանակի հնարավորության մասին

Baltic Surveys/The Gallup-ի կողմից անցկացված «էքզիթ-փոլ»-ի արդյունքներով նախագահ Սարգսյանի օգտին իրենց ձայնն է տվել ընտրողների 58 տոկոսը

Ձայների հաշվարկ Երևանի ընտրատեղամասերից մեկում, 18 փետրվարի, 2013թ.Ձայների հաշվարկ Երևանի ընտրատեղամասերից մեկում, 18 փետրվարի, 2013թ.
x
Ձայների հաշվարկ Երևանի ընտրատեղամասերից մեկում, 18 փետրվարի, 2013թ.
Ձայների հաշվարկ Երևանի ընտրատեղամասերից մեկում, 18 փետրվարի, 2013թ.
Արմեն Հովհաննիսյան
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով ապահովել է իր հաղթանակը, որի արդյունքում նա ևս հինգ տարի կզբաղեցնի նախագահի պաշտոնը»:
 
Այս մասին հայտնել են միջազգային լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Baltic Surveys/The Gallup-ի կողմից անցկացված «էքզիթ-փոլ»-ը, որոնց արդյունքներով նախագահ Սարգսյանի օգտին իրենց ձայնն է տվել ընտրողների 58 տոկոսը:
 
Սարգսյանի ամենամոտ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, «էքզիթ-փոլ»-ի արդյունքների համաձայն, իրենց ձայնն է տվել ընտրողների 32 տոկոսը:
 
«Էքզիթ-փոլ»-ն անցկացվել է Հայաստանի 122 ընտրական տեղամասում և ունեցել է 19130 մասնակից:
 
Հայաստանի ներկայիս նախագահ Սարգսյանն ու իր կողմնակիցները,  ըստ հաղորդագրությունների, հույս ունեն, որ այս ընտրությունները կայացած կհամարվեն միջազգային դիտորդների կողմից: Սարգսյանը հույս ունի նաև, որ ընտրությունների անցկացումը թույլ կտա ցույց տալ աշխարհին, որ խորհրդային նախկին հանրապետությունը բռնել է տնտեսական վերականգնման ուղին:
 
Ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները սակայն մտահոգություններ են արտահայտել ժողովրդավարական տեսակետից ընտրությունների արժանահավատության վերաբերյալ, քանի որ Սարգսյանի ամենալուրջ մրցակիցներից ոչ ոք նախագահական այս ընտրությունների ընթացքում իրենց թեկնածությունը չի դրել: Այսպես, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնյաները, որոնք երկիր են այցելել հունվար ամսին, նշել էին, որ ընտրողների շրջանում առկա է անտարբերություն՝  ընտրությունների, և վստահության բացակայություն՝ ընտրական գործընթացի վերաբերյալ:
 
Հայաստանում կայունության վերաբերյալ մտահոգությունները սրվել էին հունվարի 31-ին, երբ մահափորձ էր կատարվել էր նախագահական թեկնածու, 69-ամյա Պարույր Հայրիկյանի վրա:
 
Ընտրարշավի սկզբից հացադուլ էր անցկացնում նախագահական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը պահանջել է չեղյալ հայտարարել ներկայիս նախագահի թեկնածությունը, ինչպես նաև կոչ էր արել միջազգային դիտորդներին ընտրությունները բոյկոտելու մասին, իսկ ևս մեկ թեկնածու՝ Արման Մելիքյանը, ասել է, որ չի քվեարկի այսօր անցկացվող ընտրություններում, քանի որ հավատացած է, որ դրանք խեղաթյուրված կլինեն գործող նախագահի օգտին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանման հետաքննությունըi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.07.2014
Ուկրաինայի օդային տարածքում հրթիռի հարվածի հետևանքով կործանված Մալայզիական ավիաուղիների թիվ 17 չվերթը կատարող օդանավի օդաչուի խցիկի ձայնագրությունները և թռիչքի տվյալների գրանցման սարքերն այժմ գտնվում են Մալայզիայի կառավարության վերահսկողության ներքո: Այսպես կոչված «սև արկղերը» կարող են պարունակել տեղեկություններ օդանավի վերջին րոպեների մասին: