Կիրակի, 23 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:33

Հայաստան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստերին

Հանդիպման օրակարգում են եղել հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

x
Արմեն Հովհաննիսյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի  ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: 

Նիստի ընթացքում քննարկվեցին և հավանության արժանացան նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը: 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարներն անդրադարձան մինչև 2020 թվականը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին: 

ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրեցին ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում են եղել հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունները, նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:

Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսլամիստների գործողությունները որակվում են որպես "ցեղասպանություն"i
|| 0:00:00
...  
🔇
X
21.11.2014
Իսկ ի՞նչ են ասում միջազգային օրենքները։ Եթե ցեղասպանություն է, ի՞նչ կարելի է ու ի՞նչ պիտի արվի։