Ուրբաթ, 12 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 18:02

    Հայաստան

    «Հայաստանում իրականացված մահափորձը վտանգում է կայունությունը»

    Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի դրդապատճառները դեռևս անհայտ են

    x
    «Հայաստանում նախագահի թեկնածուի վրա կատարված մահափորձը կասկածի տակ է դնում այս ամիս նախագահական ընտրությունների անցկացումն ու կարող է վտանգել կայունությունը դեպի Եվրոպա նավթ և գազ առաքող Կովկասյան անկայուն տարածաշրջանում»:
     
    Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ նշելով, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի դրդապատճառները դեռևս անհայտ են, սակայն դրա պատճառով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել երկու շաբաթով:
     
    «Սա հարված է՝ ուղղված երկրի ղեկավարության և մեր պետականության դեմ», - խոսելով մահափորձի մասին՝ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
     
    «Կայունությունը կենսական նշանակություն ունի Խորհրդային նախկին հանրապետության համար՝ ներդրողներ գրավելու և Ադրբեջանի հետ 1990-ականների սկզբին պարտերազմի և 2008-ից 2009 թվականներին աշխարհում ծավալված ֆինանսական ճգնաժամի հետևանքով վատ կացության մեջ հայտնված տնտեսությունը վերականգնելու անհրաժեշտության պատճառով», - նշված հոդվածում:
     
    «Չեմ կարծում կրակոցն ուղղված է եղել Հայրիկյանի դեմ: Կրակոցն ուղղված է երկրի քաղաքական զարգացման դեմ և նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակն ու  խարխլել ընտրությունների անցկացումը», - ասել է քաղաքական անկախ վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:
     
    «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռիչադր Կիրակոսյանը որպես անակնկալ է գնահատում Պարույր Հայրիկյանի վրա իրականացված մահափորձը: Կիրակոսյանի կարծիքով, պարտադիր չէ, որ այն քաղաքական շարժառիթներ ունենա:
     
     «Դա կարող էր լինել հիասթափված, զայրացած անհատի կողմից ձեռնարկված գործողություն», - ասել է Կիրակոսյանը՝ հավելելով. «Հիմնական հարցը՝ ո՞վ է օգուտ քաղել այս ոճրագործությունից, դեռևս պարզ չէ: Այն սակայն կարող է բացահայտել մակերևույթի տակ թաքնված՝ դանդաղ կուտակվող դժգոհության մակարդակը»:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանի տնտեսության դժվարությունների ազդեցությունը Հայաստանի վրաi
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    12.02.2016
    Ինչպես ՌԴ-ի տնտեսության դժվարությունները կանդրադառնան ՀՀ-ի վրա ու արդյոք դրանք կմղեն ՌԴ-ի հարակից երկրներին և մասնավորապես Հայաստանին հեռանալ ռուսաստանյան ուղեծրից, թե ընդհակառակը՝ դժվարությունները ավելի կսերտացնեն այդ երկրների միջև տնտեսական, ու ինչ-որ չափով դրանով պայմանավորված քաղաքական կապերը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.