Երկուշաբթի, 28 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 14:18

Տարածաշրջան

Հարձակում Անկարայում՝ Խոջալուի ողբերգությանը նվիրված կրպակների վրա

Հարձակման հետևում, ըստ Ադրբեջանի, կարող են կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները

x
Արմեն Հովհաննիսյան
«Անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Գյոքբորու» թուրքիստների ընկերակցության կողմից տեղադրված՝ Խոջաուլի ողբերգությանը նվիրված կրպակների ուղղությամբ»:
 
Այս մասին հաղորդել է ադրբեջանակն «APA» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, որի համաձայն մի խումբ երիտասարդներ ոչնչացրել են Անկարայի Քիզիլայ հրապարակում տեղադրված Խոջալուի կրպակներն ու ցրել այնտեղ առկա լուսանկարները:
 
Հաղորդվել է նաև Խոջալուի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու համար ստորագրահավաք անցկացնող ընկերակցության անդամների և հարձակում գործած անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Այս միջադեպի հետևանքով, ըստ հաղորդագրությունների, վնասվածքներ է ստացել ընկերակցության յոթ անդամ:
 
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը վստահություն է հայտնել, որ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները:
 
Անկարայի ոստիկանության վարչությունը հայտնել է հարձակման մասնակիցների որոնողական աշխատանքներ, ինչպես նաև վկաների և տուժածների հարցաքննությունն իրականացնելու մասին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարցազրույց Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Սըլեսթ Վոլընդըրի հետi
|| 0:00:00
...
 
🔇
X
25.07.2014
Ամերիկայի ձայնի ուզբեկական ծառայության լրագրող Նավբահոր Իմամովան վերջերս հարցազրույց է ունեցել Ռուսաստանի եւ Եվրասիայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար եւ Օբամայաի խորհրդական Սըլեսթ Վոլընդըրի հետ՝ տարածաշրջան կատարած իր վերջին այցի մասին։