Հինգշաբթի, 17 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 01:52

Տարածաշրջան

«Ալիևի արտահայտությունները հիշեցնում են Հիտլերին»

Հայաստանի պաշտոնյան արձագանքել է Ադրբեջանի նախագահի վիրավորական արտահայտություններին

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Ալիևի արտահայտությունները հիշեցնում են 1930-ական և 1940-ական թվականները և ֆաշիստների առաջնորդ Հիտլերին»:
 
Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նման արձագանքի է արժանացել «Twitter» կայքի Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջում հրապարակված՝ Հայաստանին ուղղված վիրավորական արտահայտությունները:
 
Այս մասին հաղորդել է «Ֆրոին Փոլիսի» ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ուղղված վիրավորական արտահայտություններով հանդես գալու համար  երեքշաբթի օրն օգտագործել է «Twitter»-ի իր պաշտոնական կայքը:
 
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, «Ալիևն ու իր կառավարությունը փորձել են առավել տեսանելի դարձնել համացանցում իրենց ներկայությունը, որտեղ ադրբեջանցի այլախոհ բլոգերներն ու հայկական համայնքը կանոնավոր կերպով անդրադառնում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակին»:
 
«Մեր ամենամեծ թշնամին հայկական լոբբին է: Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Այն իրականում գաղութ է, արտասահմանից կառավարվող ֆորպոստ, տարածք, որն արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի հինավուրց հողերի վրա», - «Twitter»-ի միկրոբլոգում ասել է Ալիևը:
 
«Մենք բանակցություններ ենք անցկացնում՝ միաժամանակ ավելացնելով ռազմական մեր հզորությունը: Ադրբեջանը տարեց տարի դառնում է ավելի ուժեղ, իսկ Հայաստանն ամեն տարի թուլանում և անկում է ապրում», - ասել է Ալիևը՝ հավելելով. «Կշարունակենք Հայաստանը մեկուսանցելուն ուղղված մեր ջանքերը»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ողնաշարի ծանր վնասվածքը այլեւվս չի նշանակում անշարժությունi
|| 0:00:00
...
 
🔇
X
15.04.2014
Քենթաքիի Լուիսվիլ համալսարանի գիտնականների հայտնագործած սարքը կարող է մասամբ վերականգնել պարալիզված հիվանդների շարժունակությունը։