Կիրակի, 07 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 16:55

    Տարածաշրջան

    Ահմեդ Թյուրք. «Ցանկանում ենք ներողություն խնդրել հայերից»

    «Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»

    x
    Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած դերին:
     
    Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «եկել է պահը, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»:
     
    Ահմեդ Թյուրքը հավելել է նաև, որ «պետք է ընդունենք, որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների և եզդիների արյունով, և մենք պարտականություն ունենք ազնվությամբ և համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով, այս ներողության ընդունումը մեծ և հեղաշրջող նշանակություն ունի և կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական և մշակութային հաշվարկներում»:
     
    «Հույսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ և եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիև ներողություն խնդրելը չպիտի դժվար և անկարելի լինի», - եզրակացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ  Ահմեդ Թյուրքը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.