Երեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 02:15

Աշխարհ

Աֆղանստանի ապագան կդառնա Քարզայի և Օբամայի բանակցությունների հիմնական առարկան

Միացյալ Նահանգներ կատարվելիք այցից առաջ նախագահ Քարզայը Քաբուլում հանդիպում է ունեցել Աֆղանստան այցելած ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (արխիվային լուսանկար)Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (արխիվային լուսանկար)
x
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (արխիվային լուսանկար)
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրը կայցելի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն՝ անցկացնելու բանակցություններ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որոնց ընթացքում քննարկվելիք հիմնական թեման կլինի երկրի ապագան՝ գալիք տարի ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումից հետո:
 
Միացյալ Նահանգներ կատարվելիք այցից առաջ նախագահ Քարզայը Քաբուլում հանդիպում է ունեցել Աֆղանստան այցելած ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ: Նախագահի գրասենյակի համաձայն, շաբաթ օրը հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ երկու պետությունների միջև անվտանգության մասին պայմանագրի կնքումն ու Աֆղանստանում խաղաղության գործընթացը:
 
Աֆղանստանի հարավային շրջանների պաշտոնյաներն այս ընթացքում հայտնել են, որ կիրակի օրը երկրում  մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ: Հարձակման հետևանքով 15 մարդ վնասվածքներ է ստացել:
 
Իշխանությունների համաձայն, հարձակումն ուղղված էր Ղանդահար նահանգում գտնվող Սպին Բոլդակ քաղաքում անցկացված ավագանու հանդիպման մասնակիցների դեմ:
 
Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Լարվում են թուրք-քրդական հարաբերություններըi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.09.2014
Թուրքիան բացում է Սիրիայի հետ սահմանը եւ երկու օր անց փակում այն։ Մտավախությունը փախստականների աննախադեպ հոսքն է եւ այն, որ այդ փախստականները քրդեր են։