Շաբաթ, 06 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 12:52

    Մերձավոր Արևելք

    «Սիրիայի ապստամբները օդուժի ռազմակայան են գրավել». ակտիվիստներ

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար «Սիրիայում ինքնաոչնչացում է տեղի ունենում»

    x
    Սիրիայի ակտիվիստների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբները գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող օդուժի ռազմակայաններից մեկը:
     
    Այս մասին հայտնել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը, որի համաձայն երեքշաբթի օրն ապստամբները վերահսկողություն են հաստատել Հալեպի մարզում գտնվող ալ-Ջարահ օդուժի ռազմակայանի նկատմամբ:
     
    Ընդդիմադիր «Տեղական համակարգման կոմիտերեն» կազմակերպության համաձայն, օդուժի ռազմակայանը հնարավոր եղավ գրավել կառավարական ուժերի հետ վարած ծանր մարտերից հետո: Կազմակերպությունը հայտնել է նաև Հալեպի մարզում ռազմական մեկ այլ օդանավակայանի մոտ շարունակվող մարտերի մասին:
     
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը  նախօրեին Նյու Յորքում Արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած իր ելույթում նշել է, որ Սիրիայում տեղի է ունենում «ինքնաոչնչացում», և գործողություններ ձեռնարկելու կոչով է հանդես եկել Սիրիայի կառավարությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
     
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում շարունակվող ճգնաժամի հարցում գտնվում է փակուղու մեջ, քանի որ Խորհրդի մշտական երկու անդամ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեք անգամ վետոյի իրավունք են կիրառել Սիրիայի վերաբերյալ բանաձևերի նկատմամբ:
     
    Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, այդ երկրում հակամարտության սկզբից արդեն զոհվել է ավելի քան 60 հազար մարդ:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.