Հինգշաբթի, 27 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 13:20

Մերձավոր Արևելք

«Կառավարական ուժերը հրթիռային հարվածի են ենթարկել Հալեպը»

Հալեպում գտնվող ակտիվիստները հայտնել են առնվազն 20 զոհի մասին, որոնց թվում կան կանայք և երեխաներ

x
Արմեն Հովհաննիսյան
Սիրիայի ընդդիմության ակտիվիստները մեղադրել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին Հալեպի ուղղությամբ հրթիռային հարվածի իրականացման մեջ:
 
Ակտիվիստների համաձայն, հրթիռային հարվածի ենթարկվել է քաղաքի Ջաբալ Բադրո թաղամասը:
 
Լոնդոնի գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» և «Հալեպի մեդիա կենտրոն» կազմակերպությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
 
Հալեպում գտնվող ակտիվիստները հայտնել են առնվազն 20 զոհի մասին, որոնց թվում կան կանայք և երեխաներ: Նրանց համաձայն, ևս 25 մարդ գտնվում է հարձակման հետևանքով փլուզված շենքերի փլատակների տակ:
 
Միավորված ազգերի կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից այդ երկրում զոհվել է արդեն 70 հազար մարդ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատարն ընդամենը մեկ ամիս առաջ հայտնել էր Սիրիայում 60 հազար զոհվածների մասին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ֆըրգըսոն քաղաքում ոստիկանի կողմից անզեն պատանու սպանության մասին դատականա որոշումը, մեծ հակասությունների ալիք է բարձրացրել ԱՄՆ-ումi
|| 0:00:00
...  
🔇
X
26.11.2014