Չորեքշաբթի, 27 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 15:01

Մերձավոր Արևելք

Բազմաթվի զոհեր Սիրիայում՝ կառավարական ուժերի հրետանային հարվածի հետևանքով

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, կառավարական ուժերի կողմից իրականացված հրետանային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

x
Արմեն Հովհաննիսյան
Սիրիայի ընդդիմության ակտիվիստների համաձայն, Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող երկրի հյուսիսային շրջաններից մեկում կառավարական ուժերի կողմից իրականացված հրետանային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:
 
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, թե կառավարական ուժերի հրետանային հարվածի զոհ էին գնացել Ռաքա շրջանի գյուղերից մեկի բնակիչները: Կազմակերպությունը չի հայտնել սակայն, թե երբ են տեղի ունեցել այդ իրադարձությունները:
 
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ըստ էության միացել է ընդդիմությանը: Սոցիալական մեդիայի ցանցերից մեկում հրապարակված տեսանյութում ցուցադրված է Սիրիայի ռազմական ոստիկանությունը գլխավորող գեներալ Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը: Տեսանյութում վերջինս ասում է, թե «դասալքություն է գործել», քանի որ Սիրիայի ռազմական ոստիկանությունը շեղվել է իր հիմնական առաքելությունից:
 
Սիրիայի կառավարական աղբյուրները դեռևս չեն հաստատել գեներալի դասալքության հանգամանքը:
 
Սիրիայի ակտիվիստները նախօրեին հայտնել էին մի քանի շաբաթ տևած պաշարումից հետո Թուրքիայի հետ սահմանամերձ մի քաղաքից կառավարական զինծառայողների վտարման և քաղաքը գրավելու մասին:
 
Ակտիվիստների համաձայն, ապստամբները երեքշաբթի առավոտյան գրավել էին Իդլիբ նահանգի Հարեմ քաղաքում գտնվող կառավարական ուժերի վերջին ռազմակայանը, ինչի արդյունքում ընդլայնվել է ապստամբների վերահսկողությունը Թուրքիայի սահմանին հարող հյուսիսային տարածքների նկատմամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էմմիի մրցանակաբաշխության արդյունքներըi
|| 0:00:00
...
 
🔇
X
26.08.2014
«Ժամանակակից ընտանիք» եւ «Վատ ընկղմվում (Breaking Bad)» ֆիլմերը հաղթել են Էմմի մրցանակաբաշխությանը՝ ապացուցելով, որ ստեղծված հեռուստատեսությունը վերագտնում է իր ուժերը