Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերն Իսրայելի և «Համասի» միջև զինադադարի հաստատման ու իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սպասվում է, որ նման պայմանավորվածությանը կարող է հաջորդել հրեական պետության ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների նորմալացումը:
Մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ՝ հարկադրելու հրեական պետությանը հրաժարվել Իրանին հակահարված տալու մտքից։ Զուգահեռաբար բազմաթիվ իսրայելցիներ կոչ են անում կառավարությանը պատասխան հարված հասցնել Թեհրանին:
Նոր սոցհարցումները վկայում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարանիշը շարունակում է անկում ապրել։ Հարցված իսրայելցիների մեծամասնության խոսքով, պատերազմից հետո Նեթանյահուն պետք է հեռանա։
Իսրայելում մտահոգված են երկրորդ ճակատի հնարավոր բացման կապակցությամբ, որովհետև երեքշաբթի երկրի հյուսիսը հրթիռային հարվածների ենթարկվեց Լիբանանի հարավից: Չորրորդ օրն է շարունակվում են մարտերը Իսրայելի ու «Համաս» խմբավորման միջև, երկու կողմում զոհերի թիվն աճում է։