Մատչելի հղումներ

Ռուսաստանում սկսել են այստեղ ընկած ասուպի հետազոտումը


Ասուպ
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:34 0:00

Ասուպ

Ռուսաստանում սուզորդները սկսել են հետազոտել այն լիճը, որի մեջ էր նախորդ օրն ընկել հսկա մի ասուպ՝ Ուրալյան լեռների վրա պայթելուց հետո։

Չելյաբինսկի բնակչությունն ուրբաթ օրը խուճապի էր մատնվել, երբ 1Օ տոննա կշռող ասուպը բոցավառվել էր երկնքում, որից հետո հարվածելով երկրին, կոտրել էր տների ապակիները, վնասել շենքերը ու մարմնական վնասվածքներ հասցրել 11ՕՕ մարդու։

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալության՝ ՆԱՍԱ-ի մոլորակային գիտությունների բաժնի ղեկավար Ջիմ Գրինն ասել է, թե սա ՝՝բացառիկ՛՛ մի երեւույթ է։ Նրա խոսքերով, ՝՝բոցավառ գնդեր՛՛ գրեթե ամեն օր են հայտնվում երկնքում, սակայն դրանց մեծ մասին որեւէ մեկը չի տեսնում, քանի որ դրանք ընկնում են հեռավոր վայրերում կամ օվկիանոսի մեջ։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան տեղեկացրել է, որ այս ասուպը երկրի մթնոլորտ է մուտք գործել ժամում 54 հազար կմ արագությամբ, երբ դրանից միայն մի քանի ժամ առաջ էր 2012 DA14 անվանումը կրող աստերոիդն անցել երկրագնդի ու նրա շուրջը պտտվող արհեստական արբանյակների միջեւ ընկած տարածքով։

XS
SM
MD
LG