Մատչելի հղումներ

Հարավաֆրիկացի հաշմանդամ վազորդին սպանության մեղադրանք է ներկայացվել


Սպանությունը, ըստ ոստիկանության, կատարվել է Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում գտնվող Պիստորիուսի շքեղ առանձնատանը

Հարավաֆրիկացի գերաստղ սպրինտեր հաշմանդամ վազորդ, օլիմպիական չեմպիոն Օսկար «Սայրերով վազորդ» Պիստորիուսն ուրբաթ օրը ներկայացել է դատարան, որտեղ իրեն ներկայացվել է Սուրբ Վալենտինի օրն իր ընկերուհու՝ մանեկենուհի Ռիվա Ստեենքամփի սպանությունը գործելու մեղադրանք:

Սպանությունը, ըստ ոստիկանության, կատարվել է Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայում գտնվող Պիստորիուսի շքեղ առանձնատանը:

Յոհանեսբուրգի Վիցվատերլանդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ստիվեն Թուսոնի համաձայն, Պիստորիուսին, որը նաև հմուտ հրաձիգ է, զենք կիրառելու համար կարող է ավելի մեծ պատասխանատվության ենթարկվել:

Նրա համաձայն, Պիստորիուսի՝ որպես Հարավային Աֆրիկայի ազգային հերոսի դիրքը, որից ավելի ճանաչված է միայն նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ազդեցություն կունենա այս գործի ընթացքին:

«Կարծում եմ՝ այս գործը բավականին մեծ արձագանք կունենա և, հետևաբար, դրա հետաքննությանը առաջնահերթություն կտրվի՝ հատկացվող ռեսուրսների և քննիչների աշխատանքի ժամանակի առումով: Հապաղում մի ակնկալեք», - ասել է Յոհանեսբուրգի Վիցվատերլանդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ստիվեն Թուսոնը:

Օլիմպիական չեմպիոն, Հարավային Աֆրիկայի հանրաճանաչ սպրինտեր հաշմանդամ վազորդ, 26-ամյա Պիստորիուսին նախորդ օրվա առավոտյան կալանավորել էր ոստիկանության կողմից իր տանը գտնվող հրաձգությունից հետո՝ 30-ամյա մանեկենուհի Ռիվա Ստեենքամփի սպանությունը գործելու մեղադրանքով:

Պիստորիուսին հաճախակի «սայրերով վազորդ» են անվանում՝ սայրերի տեսք ունեցող իր պրոթեզների համար: Անցյալ տարի Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ նա դարձել էր երկու ոտքերից զրկված առաջին մարզիկը, որը մասնակցել է 400 մետր մրցավազքի:

▶||■
12:00:00 / -:--:--
🔇 🔉
XS
SM
MD
LG