Մատչելի հղումներ

«Մեծ յոթնյակը» փորձել է մեղմել «արժութային պատերազմի» վերաբերյալ մտավախությունները


««Մեծ յոթնյակը» շարունակում է հավատարիմ մնալ արժույթների փոխարժեքի շուկայի ուժերի կողմից ձևավորման սկզբունքին»

Աշխարհի արդյունաբերական առաջատար յոթ պետությունների խումբը փորձել է մեղմել մտավախություններն այն հարցի շուրջ, թե ինչպես են այդ պետությունները նախատեսում սահմանել իրենց արժույթների փոխարժեքները:

«Մեծ յոթնյակի» պետությունների տնտեսական կարգավորման ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է, թե իրենք շարունակում են հավատարիմ մնալ արժույթների փոխարժեքի շուկայի ուժերի կողմից ձևավորման սկզբունքին:

Այս հայտարարությամբ «Մեծ յոթնյակը», որի կազմի մեջ ընդգրկված են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան, հանդես է եկել, երբ լուրեր են տարածվել այն մասին, որ որոշ պետություններ արհեստականորեն իջեցնում են իրենց արժույթների փոխարժեքները՝ այսպիսով, արտահանումը խթանելու նպատակով, նվազեցնելով այդ պետություններում արտադրված ապրանքների արժեքը: Նման քայլը սակայն միաժամանակ գնաճ հրահրելու վտանգ է պարունակում:

Տնտեսագետները մտավախություններ ունեն, որ եթե աշխարհի պետությունների միջև մրցակցություն ծավալվի արժույթների փոխարժեքների արհեստական նվազեցման հարցում, ապա նման մրցակցությունը կարող է վերածվել «վրեժխնդրական նվազեցումների», որոնք կարող են շատ արագ դուրս գալ վերահսկողության տակից:

Ճապոնիայի կողմից իրականացվող տնտեսական խթանման քաղաքականության արդյունքում երբեմն իջնում էր այս երկրի ազգային արժույթի՝ յենի, արժեքը: Միացյալ Նահանգների իշխանություններն ավելի վաղ բողոք են ներկայացրել Չինաստանի իշխանությունների կողմից յուանի փոխարժեքի արհեստական իջեցման դեմ, ինչի պատճառով վնաս էր հասցվում ԱՄՆ-ում արտադրված ապրանքների արտահանմանն ու աշխատաշուկային: Բրազիլիան իր հերթին քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների տնտեսական քաղաքականության որոշ մոտեցումներ, օրինակ՝ վարկերի չափազանց ցածր տոկոսադրույքներն ու գումարի հասանելիության ավելացումը, ինչի հետևանքով ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը Բրազիլիայի ազգային արժույթի նկատմամբ նվազել էր:
XS
SM
MD
LG